کلمه جو
صفحه اصلی

ضرب المثل های ارمنی

نقل قول ها

آ - الف - ب - پ - ت - ث - ج - چ - ح - خ - د - ذ - ر - ز - ژ - س - ش - ص - ض - ط - ظ - ع - غ - ف - ق - ک - گ - ل - م - ن - و - ه - ی
• Ագռավի հետ ընկերացար, կեղտը կտուցիդ պիտի լինի։• Աղվէսը բերանը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է։• Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա՝ աղքատը:• Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։• Ամենին մի աչքով է նայում։• Անճարը կուտի բանջար։• Աշխարհը մի խոսքի է, ժամանակը ոսկի է։• Աչքը ինչ տեսնար, սիրտը չի մոռնար։• Առաջ մտածիր, յետոյ խոսիր։• Առուն թռի նոր տռի։• Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։• Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։• Արևին ասում է դուրս մի արի՝ ես դուրս եմ եկել։• Արևն ամպի տակ չի մնայ։• Աչքը աչքից կամաչի։• Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն:• Ախպերը ախպորը մեռնելը չի ուզի, բայց վատ ապրելը կուզի:• Բազարի աչքը հանել ես:• Բախտը մի անգամ է այցելում:• Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց: կամ Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. «Շուտ արա, ոչխարը սարովն անցավ»:• Գառը՝ գարնան, ձյունը՝ ձմռան:• Գետն ամեն անգամ գերան չի բերի։• Գետն ընկնողը անձրևից չի վախենա։• Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր:• Գյուղը կանգնի՝ գերան կը կոտրի:• Գողը գողից գողացավ, Աստված տեսավ՝ զարմացավ:• Գող՝ սիրտը դող:• Գուցէ ուզեցավ իրեն գցի հորը, դու էլ կը՞ գցես:• Դուն քուն, բախտդ արթուն:• Դու քեզ մի գովիր թող ուրիշը քեզ գովի• Եկաւ ունքը սարքի՝ աչքն էլ քոռացրեց:• Ես աղա ու դու աղա, բա մեր աղունն ո՞վ կաղա:• Երբ որ կացինը եկաւ անտառ, ծառերը ասացին... «Կոտը մերոնցից է:»• Երբ որ մեծնաս այս ամենը կմոռնաս:• Երգեր շատ գիտեմ, բայց երգել չգիտեմ:• Եօթ անգամ չափիր, մէկ անգամ կտրիր:(հին հրեական ասացվածք)• Էս ականջով լսում է, մյուսով դուրս է անում։• Էշի ականջում է քնել։• Էշն ինչ գիտի նուշն ինչ է։• Թե ականջ դնես քեզ բամբասողին, կյանքդ կդարձնես վշտի անկողին...• Թթու է՝ թան չէ,Ամեն մարդու բան չէ:• Ժամանակը ոսկի է• Իմ սև սիրտ, քո վարդագույն տռուսիկ։• Ինչ որ ցանես, այն կը հնձես։ կամ Ինչ ցանես, այն էլ կհնձես։• Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին:• Ինչքան լեզու իմանաս՝ այնքան մարդ էս:• Իրա բաղաջի տակնա կրակ անում:• Լավություն արա ու ջուրը գցի,ձուկը չիմանա Աստված կիմանա• Լեզուդ չլներ՝ ագռավները աչքերդ հանել էին:• Լուից ուղտ են սարքում:• Խնձորը ծառից հեռու չի ընկնում։• Խոզի գլուխը տաք կաթսայի մեջ չի մնա։• Խորամանկ աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում։• Խօսքով փիլաւ չեփուիր։• Խոզի գլուխը խալու վրա չի մնում։• Կաղնած եզնը կթրքի նստան եզան գլխին։ (Արցախ)• Կարծում ե՞ս Երուսաղեմում էշ չկայ։• Կարմիր կովը կաշին չի փոխի։• Կիրակի օրվա փլավը երկուշաբթի էլ կուտվի։• Կուժ ասում եմ, կուլա լսի։• Կաղնու տակ կանգնես ու բարիք սպասես:• Համը հոտից հանեց:• Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին:• Հարսի վոռով փեսուն լավություն ա անում:• Հարսը պարել չի կարող, ասում է՝ գետինը ծուռ է:• Հարևանի հարսի հետևը կարմիրա:• Հաց ու պանիր, կեր ու պարիր:• Հաց ու պանիր, կեր ու բանիր:• Հետևն էլ կպած չելներ կտար օտարի:• Հյուրը Աստծունն է:• Հացը հացվորին տուր, մի հատ էլ ավել տուր:• Հեռվի զուռնի ձենը քաղցր է:• Հոտի բերանը որ հետ են շրջում, կաղ ոչխարները հոտի առաջև են հայտնվում:• Ձենը որ ձվով լիներ, հավի ոռը բլբուլի ձեն կհաներ։• Ձուագողը ձիագող կը դառնայ: կամ Ձու գողացողը ձի էլ կգողանա։• Ձուկը գլխից է հոտում։• Ճակատագրից չես փախչի:• Ճանճից փիղ են սարքում։• Ճիշտ կարծես փղի քթիցա ընկել:• Ճշտասողի գլխարկը ծակ է:• Ճպատըտ քոլատ կտրի։ (Արցախ)• Ճտերն աշնանն են հաշվում:• Մեկ նալին ա խփում՝ մեկ մեխին:• Մի ծաղիկով գարուն չի գա:• Մի ձեռքը ծափ չի տա:• Մեկը տերտերին է սիրում, մյուսը տերտերակնկան:• Մի գիժ քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել:• Մի վախենա վարար գետից, վախեցիր մարմանդ գետից:• Մի քոսոտ մոզին սաղ նախիրի անունը կգցի։• Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի:• Մինչև Շուշանը զարդարվի, ժամը կլրվի:• Միությունը ուժ է:• Միսը ձեզի, ոսկորը ինձի:• Մոր մի օրհնանքը յոթ անեծք կքանդի:• Մորը տես, աղջկան ուզի։• Մուկը իսկի ինքը ծակը չի մտնում, հլը ցախավելն էլ կապելա պոչից:• Մեկը բոլորի համար, Բոլորը մեկի:• Նույնիսկ էփած հավի ծիծաղն է գալիս:• Նւիրւած ձիու ատամները չեն հաշւի:• Նախիրի մեջից գնացիր էշի ճակատը պաչեցիր:


کلمات دیگر: